Ֆինլանդիայում չեն կարողացել նախագահ ընտրել քվեարկության առաջին փուլում, որը կայացել է հունվարի 22-ին: Քվեաթերթիկների 100 տոկոս մշակումից պարզ է դարձել, որ 8 թեկնածուներից երկուսը շարունակելու են պայքարը երկրորդ փուլում, որ կայանալու է երկու շաբաթից:

Պայքարը շարունակելու են պահպանողական Ազգային կոալիցիոն կուսակցության ներկայացուցիչ Սաուլի Նիինիստեն, ով ստացել է ձայների 37 տոկոսը, եւ ընտրությունների «գորշ ձիուկը» դարձած, «Կանաչների կուսակցության» պատգամավոր Պեկկա Հաավիստոն` 18,8 տոկոս ձայներով, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Եթե ընտրվի Նիինիստեն, նա կդառնա Պաասակիից հետո առաջին նախագահը Ազգային կոալիցիոն կուսակցությունից, եթե հաղթի Հաավիստոն, Ֆինլանդիան կունենա առաջին «կանաչ նախագահը»:

Ընդդիմադիր թեկնածուները` կենտրոնամետ Պաավո Վյայուրյունենն ու «Իսկական ֆինների» առաջնորդ Տիմո Սոյնին ստացել են ձայների համապատասխանաբար 17,5 եւ 9,4 տոկոսը: