Հունվարի 23-ին հաստատվել է Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նոր նախագահի ընտրությունը: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», նոր նախագահը Ֆրանսիայի պատվիրակ Ժան-Կլոդ Մինյոնն է, ով այդ պաշտոնում փոխարինել է թուրք Մեւլութ Չավուշօղլուին:
Նշենք, որ Մինյոնը, ով նախկինում ղեկավարում էր ֆրանսիական պատվիրակությունը, ծնվել է 1950թ. փետրվարի 2-ին: Վեհաժողովում սկսել է աշխատել 1993թ.-ից` Քաղաքական հարցերի, կանոնակարգի եւ մոնիտորինգի հանձնաժողովներում, գրում է «Ռոսբալտը»:




























