Ռուսաստանի եւ Թուրքիայի փոխարտգործնախարարներ Գրիգորի Կարասինն ու Ֆերիդուն Սինիրլիօղլուն քննարկել են ղարաբաղյան կարգավորման շուրջ իրավիճակը:
Ինչպես հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական կայքը, Կարասինն ու Սինիրլիօղլուն հունվարի 23-ին Մոսկվայում խորհրդակցություններ են վարել, որոնց ընթացքում քննարկել են մի շարք միջազգային եւ տարածաշրջանային հարցեր` ներառյալ իրավիճակը Հարավային Կովկասում եւ ղարաբաղյան կարգավորման շուրջ: Արծարծվել են նաեւ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները Կենտրոնական Ասիայի պետությունների հետ:



























