Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համերբերգը հավանություն չի տալիս ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծին, որը քննարկվում է Ֆրանսիայի Սենատում:
Ստամբուլ այցելության ժամանակ նա հայտարարել է, որ նման նախաձեռնությունները չոխընդոտում են խոսքի ազատությանը, հաղորդում է Today’s Zaman-ը:
Եվրոպայում մարդու իրավունքներին նվիրված իր զեկույցում, Համերբերգն ընդգծել է, որ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի բռնի տեղահանություններն ու սպանությունները «նախկինի պես մնում է չափազանց խնդրահարույց»:
Սակայն նույն զեկույցում նաեւ նշվում է, որ Թուրքիայում նկատվում է, որ «այստեղ այդ հանցագործությունները չեն ցանկանում քննարկել»:
«Գրողներն ու լրագրողները, որոնք փորձել են բարձրացնել այդ հարցը, դատապարտվել են»,-նշված է զեկույցում:



























