Սեպտեմբերի 2-4-ը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունում հյուրընկալվել են Մարդու իրավունքների դանիական հաստատության ներկայացուցիչները: Մարդու իրավունքների երկու ազգային հաստատություններն անցկացրել են համատեղ աշխատաժողով:
Դեռևս 2024 թվականի հոկտեմբերի 22-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ու Մարդու իրավունքների պաշտպանության դանիական հաստատության տնօրեն Լուիս Հոլքը Երևանում ստորագրել են համագործակցության հուշագիր, որի նպատակն է խթանել երկու հաստատությունների միջև հաղորդակցությունը, կարողությունների զարգացման համար փորձի փոխանակումը՝ բարելավելու համար հաստատությունների աշխատանքները մարդու իրավունքների խթանման ու պաշտպանության հարցում։ Երևանյան աշխատաժողովը կազմակերպվել է համագործակցության նշված հուշագրի շրջանակներում:
Աշխատաժողովի շրջանակում, ի թիվս այլնի, քննարկվել են երկու հաստատությունների միջև 2025-2026թթ. համագործակցության մանրամասները:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի hետազոտական, փորձագիտական և կրթական կենտրոնի ղեկավար Մերի Մամիկոնյանը և Մարդու իրավունքների դանիական հաստատության գլխավոր խորհրդական Նինա Նորդբերգն իրենց բացման խոսքում ամփոփել են համագործակցության
ձեռք բերված միջանկյալ արդյունքները և նախանշել համատեղ աշխատանքի հետագա նպատակները և ծրագրերը։
Որպես համագործակցության հիմնական ուղղություն ընտրվել է մարդու իրավունքների կրթությունը, որի շրջանակներում նախատեսվում է աշխատանքներ իրականացնել խտրականության դեմ պայքարի ոլորտում: Այս համատեքստում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն ու Մարդու իրավունքների պաշտպանության դանիական հաստատությունը նախաձեռնել են համատեղ միջոցառում, որի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ազգային հարցում՝ գնահատելու Հայաստանում խտրականության առնչությամբ հասարակական ընկալումներն ու վերաբերմունքը։
Աշխատաժողովի ավարտին կողմերը մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ոլորտում համագործակցությունը շարունակելու և առավել զարգացնելու պատրաստակամություն են հայտնել:





























