Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային դատապարտել է Կատարի վրա Իսրայելի հարվածները՝ դրանք համարելով միջազգային իրավունքի «հանցավոր, չափազանց վտանգավոր և կոպիտ խախտում», որը տեղի է ունեցել Կատարի ինքնիշխանության խախտմամբ, հաղորդում է Mehr-ը։

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը միաժամանակ զգուշացրել է, որ միջազգային հանրության անգործությունը «Պաղեստինում և Արևմտյան Ասիայում սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունների դեմ սպառնում է բոլորին»։

Ավելի վաղ պայթյուններ էին որոտացել Կատարի մայրաքաղաք Դոհայում։

Իսրայելը հայտարարել է, որ հարձակվել է Կատարում գտնվող պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի ղեկավարության անդամների վրա։

Կատարի արտաքին գործերի նախարարությունը հետագայում հայտնել է, որ Իսրայելի հարվածի թիրախ են դարձել բնակելի շենքերը, որտեղ բնակվում են ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ներկայացուցիչները։