Թերթը գրում է, որ մետրոյի «Բարեկամություն» կայարանի հարակից տարածքում գտնվող «Հայաստան» հանրախանութը գրավի դիմաց կհանձնվի « Ամերիաբանկին»: «Ժողովուրդը» տեղեկացել է, որ մի քանի օր առաջ բանկի աշխատակիցները գնացել են «Հայաստան» եւ ծանուցագրեր բաժանել հանրախանութի աշխատակիցներին, որի համաձայն՝ նրանք պարտավոր են կաʹմ մինչեւ հունվարի 24-ը լքել տարածքը, կաʹմ բանկի հետ նոր պայմանագիր կնքել՝ հետագա գործունեությունը շարունակելու համար: Սակայն հանրախանութի գործադիր տնօրեն Հայկազ Հարությունյանը մեզ հետ զրույցում հերքեց վերը նշված տեղեկությունը՝ ասելով, թե «Հայաստան»-ն իրենցն է, եւ որեւէ մեկն իրավունք չունի իրենց սեփականության նկատմամբ ոտնձգություն իրականացնել: Կարծես նոր սկանդալ է հասունանում, ինչպես «Հին Էրիվան»-ի դեպքում»,- գրում է «Ժողովուրդ»-ը:



























