Թերթը գրում է, որ ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանը որոշել է ընդլայնել իր բիզնեսը: «Բանն այն է, որ մոտենում են խորհրդարանական ընտրությունները, իսկ Լեռնիկ Ալեքսանյանի՝ նախընտրական ցուցակում հայտնվելու հավանականությունը գնալով նվազում է: Լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ Լեռնիկ Ալեքսանյանը իր հողամշակման եւ գյուղատնտեսական բիզնեսը որոշել է տեղափոխել այլ հարթություն: Արարատի մարզում 3750 քմ հողատարածքում պատգամավորը մտադիր է հիմնել փայտամշակման արտադրամաս, իսկ փայտը էժան գներով գնելու է Թեղուտից, որտեղ այս պահին առկա են կտրված ծառերից ստացված հսկայական կուտակումներ: Նույն աղբյուրների ներկայացմամբ՝ Լեռնիկ Ալեքսանյանին իր այս ձեռնարկման հարցում ֆինանսական եւ վարչական աջակցություն է խոստացել վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ավելին՝ վարչապետը խոստացել է էժան գնով տալ ոչ միայն արդեն հատված ծառերից ստացված փայտանյութը, այլեւ ՀՀԿ-ական պատգամավորին թույլատրել նոր ծառահատումներ Թեղուտի անտառում»,- գրում է «Հայացքը»: