Նեպալի առողջապահության նախարարությունը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ այս շաբաթ երկրում հակակոռուպցիոն բողոքի ցույցերի ժամանակ զոհերի թիվը հասել է 25-ի, հաղորդում է India Today-ը։

Հաղորդվում է նաև, որ վիրավորվել է 633 մարդ։

Նշենք, որ բողոքի ցույցերն ու անկարգությունները կազմակերպել է «Z սերունդ» շարժումը, որը պահանջում է խորհրդարանի լուծարում, Սահմանադրության փոփոխություններ և թափանցիկ ընտրություններ։

Անկարգությունների ժամանակ կառավարական շենքեր են հրդեհվել։ Այնուամենայնիվ, Նեպալի բանակը վերականգնել է վերահսկողությունը և երկրում պարետային ժամ սահմանել։