Ծրագրային ապահովման արտադրող Oracle-ի համահիմնադիր Լարի Էլիսոնը, ընկերության բաժնետոմսերի շուկայի գրեթե 40% աճի շնորհիվ, առաջին անգամ, ըստ Bloomberg գործակալության հաղորդագրության, զբաղեցրել է մոլորակի ամենահարուստ մարդկանց ցանկի առաջին տեղը՝ գերազանցելով ձեռնարկատեր Իլոն Մասկին։
Bloomberg Billionaires Index (BBI)-ի հաշվարկներով՝ Էլիսոնի կարողությունը գնահատվում է 393 միլիարդ ԱՄՆ դոլար՝ մեկ օրում հասնելով ինդեքսի հաշվարկից ի վեր առավելագույն 101 միլիարդ դոլարի։
Իսկ Մասկի կարողությունը կազմում է 385 միլիարդ ԱՄՆ դոլար։





























