Հունգարիայում հայտնաբերվել է նավթի հանքավայր, որը կարող է օրական արդյունահանել մոտ հազար բարել նավթ, հայտարարել է MOL նավթագազային ընկերությունը։
Հաղորդագրության մեջ նշում է, որ երկրաբանական հետազոտությունները իրականացվել են O&GD-ի հետ համատեղ: Գալգահևիզ քաղաքի մոտակայքում գտնվող հորատանցքը կապահովի MOL Group-ի ընդհանուր արտադրության մոտ 0.5%-ը:
Հանքավայրի պաշարները գտնվում են մոտ 2.4 կիլոմետր խորության վրա։ Նավթը նախատեսվում է վերամշակել Սաժալոմբատտեի Դանուբի նավթավերամշակման գործարանում։
MOL Hungary-ի կառավարիչ տնօրեն Գեորգի Բաքսի խոսքով՝ հանքավայրը կարող է զգալի ներդրում ունենալ Հունգարիայի էներգետիկ անվտանգության մեջ, քանի որ ներքին արտադրությունը նվազեցնում է ներմուծումից կախվածությունը։
Օգոստոսին բրիտանական British Petroleum (BP) ընկերությունը Բրազիլիայում հայտնաբերել է վերջին 25 տարվա ընթացքում ամենամեծ նավթագազային հանքավայրը։
Այս հանքավայրը ընկերության տասներորդն է այս տարի։ Այն գտնվում է Բրազիլիայի հարավ-արևելքում՝ Սանտոս ավազանում, Ռիո դե Ժանեյրոյից 400 կիլոմետր հեռավորության վրա և զբաղեցնում է ավելի քան 300 քառակուսի կիլոմետր տարածք։





























