Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 11–ի նիստում որոշեց 2025–ի պետական բյուջեում վերաբաշխում կատարել եւ 20 մլն դրամ ուղղել Երևանում անցկացվելիք Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի՝ պատշաճ կերպով կազմակերպման և անցկացմանը։

Հիմնավորման մեջ նշվում է. «ՀՀ Ազգային ժողովի տեխնիկական հագեցվածության բարելավում» միջոցառման «Վարչական սարքավորումներ» հոդվածի ժամանակավոր ազատ ֆինանսական միջոցներից՝ 160 մլն դրամից 20 մլն դրամը կուղղվիլ վեհաժողովի անցկացման համար անհրաժեշտ ծախսերի կատարմանը, իսկ 140 մլն դրամը՝ մինչև տարեվերջ նախատեսված այլ ներկայացուցչական ծախսերի իրականացմանը։

Նշենք, որ այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նախատեսվում է Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի անցկացում (մինչև 100 մասնակից) Երևան քաղաքում, որի կազմակերպման և անցկացման հարցը համաձայնեցվել է 2025 թվականին, և հետևաբար ՀՀ 2025 թվականի պետական բյուջեով այդ նպատակով միջոցներ նախատեսված չեն եղել: