Մեքսիկայի իշխանությունները մայրաքաղաքի օդանավակայանում ձերբակալել են Օսկար Անտոնիո Ալվարես Գոնսալեսին, որը համարվում է «Խալիսկո. Նոր Սերունդ» թմրամիջոցների կարտելի գլխավոր ֆինանսագետը: Այս մասին հայտնել է Մեքսիկայի հանրային անվտանգության և քաղաքացիների պաշտպանության նախարարությունը:

Հայտարարության համաձայն՝ նա մեղադրվում է «կազմակերպված հանցագործությանը մասնակցելու և փողերի լվացման մեջ և համարվում է հանցավոր խմբի հիմնական ֆինանսական օպերատորը, որը գործել է անշարժ գույքի գնման և տեկիլայի ու անասնապահության ոլորտներում ընկերությունների կառավարման միջոցով»:

Ձերբակալությունը տեղի է ունեցել Մեխիկո Սիթիի միջազգային օդանավակայանում, երբ կասկածյալը ժամանել է Բարսելոնայից չվերթով:

Միլենիոյի տվյալներով՝ Ալվարես Գոնսալեսը փողերի լվացման մասնագետ է, որը աշխատել է «Խալիսկո. Նոր Սերունդ» կարտելի և, մասնավորապես, դրա առաջնորդ Ռուբեն Օսեգերա Սերվանտեսի համար, ով մականունով «Էլ Մենչո» է: Ձերբակալվածը զբաղվել է տեկիլայի ու անասնապահության ոլորտներում անշարժ գույքի և բիզնեսների ձեռքբերմամբ: Նա նաև ենթադրաբար պատասխանատու էր սեփականության իրավունքի փոխանցման համար՝ Խալիսկո նահանգի տարբեր համայնքներում աշխատող նոտարների օգնությամբ։