Նիգերիայի հյուսիսում գտնվող Կանո քաղաքում այսօր` հունվարի 24-ին, ահաբեկչությունների հերթական շարքն է գրանցվել:

Քաղաքի թաղամասերից մեկում, ոստիկանության բաժանմունքի մոտ 15 պայթյուն է որոտացել: Տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան:

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի տեղեկատվությամբ, միջադեպին ականատեսներ գտնելը շատ բարդ է, քանի որ քաղաքում պարետային ժամ է մտցված եւ մարդիկ օրը մթնելուց հետո նախընտրում են մնալ տանը:

Կանո քաղաքը մահմեդական հյուսիսի մայրաքաղաքն է: Նախորդ շաբաթ այդտեղ 5 մահապարտ-ահաբեկիչների կազմակերպած պայթյունների արդյունքում 200 մարդ էր սպանվել: Պայթյունների պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Բոկո Խարամ» ծայրահեղական խմբավորումը, որը ցանկանում է երկրում շարիաթի խիստ նորմեր մտցնել: