ՌԴ դատախազությունը ցմահ ազատազրկում է պահանջում «Նեւսկի էքսպրես»-ը պայթեցրած 4 մեղադրյալների համար: ՌԴ գլխավոր դատախազության կայքի համաձայն, մեղադրող կողմը ցմահ ազատազրկում է պահանջում Զելիմխան Աուշեւի եւ Կարտոեւի կլանի երեք անդամների համար:

Եւս 6 մեղադրյալների համար, որոնք նույնպես Կարտոեւների կլանից են, դատախազը պահանջել է մինչեւ 15 տարվա ազատազրկում:

Բոլոր մեղադրյալները «Եղբայր մուսուլմաններ» խմբավորման անդամներ են: Բանդան ենթարկվել է Ալեքսանդր Տիխոմիրովի (նույն ինքը` «Սայիդ Բուրյատսկի») գլխավորած ավելի մեծ միավորմանը: Կարտոեւներն ու Աուշեւները ձերբակալվել են 2010-ի մարտին անցկացված հատուկ գործողության ժամանակ: Նույն գործողության ընթացքում Բուրյատսկին սպանվել է, հաղորդում է Lenta.ru-ն:

Սանկտ-Պետերբուրգից Մոսկվա ընթացող «Նեւսկի էքսպրես» գնացքը պայթեցվել է ինքնաշեն ռումբով, 2009-ի հունվարի 27-ին: Զոհվել է 27, վիրավորվել` 132 մարդ: