Ամռան սկզբին, ինչպես գիտեք, այստեղ էր Եվրամիության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։ Մենք իսկապես ուրախ ենք, որ Եվիրամության և Հայաստանի հարաբերությունները այդքան մոտ են։ Մենք հիմա աշխատում ենք նոր և շատ հավակնոտ գործընկերության օրակարգի իրականացման վրա։ Այն շատ շուտով ներկայացվելու է, վերջնականացվելու և ընդունվելու է երկու կողմերի կողմից։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլի Մարագոսը։

«Ինչպես գիտեք, մենք աշխատում ենք անվտանգության վրա։ Մենք աշխատում ենք դիմակայունության և աճի ծրագրի ներդրման վրա։ Մենք մեծ աշխատանք ենք տանում  վիզաների ազատականացման ուղղությամբ։ Այսպիսով, սրանք բոլորը պարտավորություններ են, որոնց առնչությամբ մենք հիմա պետք է միասին արդյունք ապահովենք։ Ես կարծում եմ, որ Հայաստանի հետ հարաբերությունները կարող են ավելի ամրապնդվել և խորանալ՝ ի բարօրություն հայ քաղաքացիների։

Իսկ հայ ժողովրդի ցանկությունը՝ մոտենալ Եվրամիությանը, շատ լավ է ընկալված, մենք հավատում ենք, որ դեռ շատ բան կա անելու՝ հիմք ընդունելով այն, ինչ արդեն ունենք»,–ասաց նա։