Տարիներ շարունակ գիտնականները խոսում են մոլորակի վրա սպառնացող կլիմայական ճգնաժամի մասին: Կլիմայի փոփոխությունը հանգեցնում է անտառային հրդեհների ավելի հաճախակի և ինտենսիվ բռնկմանն ամբողջ աշխարհում, ներառյալ՝ Միացյալ Նահանգներում: Այդ խոշոր հրդեհները մի շարք խնդիրներ են առաջացնում, որոնք ազդում են առողջության, շրջակա միջավայրի, ենթակառուցվածքների և տնտեսության վրա: Սակայն նոր հետազոտությունը միաժամանակ զարմանալի պարադոքս է հայտնաբերել, գրում է PHYS.org-ը:

Նոր հետազոտրության մեջ գիտնականները վերլուծել են 2005-2015 թվականների իրական օդի որակի տվյալները և օգտագործել են մանրամասն կլիմայական մոդելներ՝ հասկանալու համար, թե ինչպես կարձագանքի մթնոլորտը որոշակի պայմանների, հաղորդում է Фокус-ը:

Խումբն առանձնացրել է անտառային հրդեհների ծխի և դրանց արտադրած ջերմության ազդեցությունը՝ որոշելու համար՝ ինչպես է յուրաքանչյուրն ազդում եղանակային պայմանների վրա: Դա նրանց հնարավորություն է տվել տեսնել ջերմության զարմանալի դերն օդը մաքրելու գործում:

Արդյունքները ցույց են տալիս, որ ԱՄՆ արևմտյան մասում անտառային հրդեհներից բարձրացող ջերմությունը օդի վերընթաց հոսանքներ է ստեղծում, որոնք ռեակտիվ հոսքում՝ վերին մթնոլորտում արագ շարժվող շիթահոսերի նեղ շերտում գրգռում են ալիքները:

Այդ ալիքները թուլացնում են արևմուտքից եկող և արևելյան քամիները գրավող զով, խոնավ օդի սովորական հոսքը, որոնք խոնավություն են բերում Ատլանտյան օվկիանոսից: Դա հանգեցնում է Արևելյան ափին տեղումների ավելացմանը, ինչն իր հերթին արդյունավետորեն լվանում է աղտոտվածությունը։

Հետազոտության հեղինակները նշում են, որ այդ օգտակար ազդեցության բացահայտումը կարևոր է, քանի որ կլիմայական մոդելների մեծ մասը հաշվի է առնում միայն ծուխը, այլ ոչ թե ջերմությունը: Արդյունքում, այդ բացթողումը հանգեցնում է անտառային հրդեհների բացասական ազդեցության զգալի գերագնահատման։

Գիտնականները նշում են նաև, որ հրդեհի ջերմության ազդեցությունը PM2.5 աղտոտվածության վրա անտեսումը հանգեցնում է 1200 լրացուցիչ վաղաժամ մահվան և 3,3 միլիարդ դոլարի տնտեսական վնասների գերագնահատման, հատկապես Միացյալ Նահանգների խիտ բնակեցված Արևելյան ափի շրջանում։

Չնայած անտառային հրդեհները, անշուշտ, վտանգավոր են, կարևոր է մանրամասն հասկանալ բոլոր ազդեցությունները: Ջերմության ազդեցությունը կլիմայի և վայրի բնության ապագա ռիսկերի գնահատումներում ներառելով՝ գիտնականները կկարողանան քաղաքականության մշակողներին և հրդեհների կառավարմանը տրամադրել օդի որակի և առողջության վրա ազդեցության ավելի լավ, ավելի ճշգրիտ գնահատականներ։