Ըստ Euronews-ի՝ Nestlé-ի տնօրենների խորհրդի նախագահ Պոլ Բուլկեն ավելի վաղ կհեռանա իր պաշտոնից, քան նախատեսված էր, գլխավոր տնօրեն Լորան Ֆրեյքսի անսպասելի հեռացումից ընդամենը մի քանի շաբաթ անց։

Հոկտեմբերի 1-ին Բուլկեին կփոխարինի Պաբլո Իսլան, որը Nestlé-ի տնօրենների խորհրդի ներկայիս փոխնախագահն է։ Իսլան պետք է փոխարիներ Բուլկեին 2026 թվականի ապրիլին։ Բուլկեն, որն ավելի քան 45 տարվա Nestlé-ի վետերան է, վերջերս բաժնետերերի դժգոհությունն էր առաջացրել այն բանի պատճառով, թե ինչպես էր նա կարգավորել ընկերության գլխավոր տնօրենի հետ կապված սկանդալը։

Ֆրեյքսը պաշտոնից հեռացվել էր այս ամսվա սկզբին՝ այն բանից հետո, երբ հետաքննությունը ցույց էր տվել, որ նա չի բացահայտել իր անմիջական ենթակայի հետ ռոմանտիկ հարաբերությունների մասին տեղեկությունը՝ խախտելով ընկերության վարքագծի կանոնները։

Գլխավոր տնօրենը պաշտոնից հեռացվել է առանց աշխատանքից ազատվելու նպաստի և նրան փոխարինել է Ֆիլիպ Նավրատիլը, որը Nestlé-ի Nespresso ստորաբաժանման նախկին ղեկավարն էր։

Ընկերության խորհուրդը, այդ թվում՝ Բուլքը և Այլան, հանձնարարել են հետաքննություն սկսել, որը հանգեցրել է Ֆրեյքսի հեռացմանը։

Չնայած ԶԼՄ-ների ենթադրություններին, Nestlé-ն հերքում է, որ Բուլկեն փորձել է պաշտպանել Ֆրեյքսին հետաքննության վաղ փուլերում։ Ընկերությունում հայտարարել են, որ Ֆրեյքսը մինչև իր պաշտոնանկության պահը հրաժարվում էր ընդունել այդ հարաբերությունների գոյությունը։

Վերջին տարվա ընթացքում Nestlé-ն ունեցել է երեք գործադիր տնօրեն։ Անցյալ օգոստոսին, պաշտոնը զբաղեցնելուց ութ տարի անց, Մարկ Շնայդերը հրաժարական է տվել՝ վատ ցուցանիշների պատճառով։

«Ես լիովին վստահում եմ Nestlé-ի նոր ղեկավարությանը և համոզված եմ, որ այս հրաշալի ընկերությունն ապագայի լավ հեռանկարներ ունի», - ասել է Բուլկեն։ - Իմ համար ճիշտ ժամանակն է մի կողմ քաշվելու և արագացնելու նախատեսված անցումը՝ թույլ տալով Պաբլոյին և Ֆիլիպին առաջ մղել Nestlé-ի ռազմավարությունը և նոր հայացքով նայել ընկերությունում տիրող իրավիճակին։

Ըստ վերջին տեղեկությունների՝ Բուլկեն ընտրվել է Nestlé-ի տնօրենների խորհրդի կազմում 2008 թվականին և 2008-2016 թվականներին զբաղեցրել է գլխավոր տնօրենի պաշտոնը։