Պետքարտուղարությունն առաջարկել է մեկ դոլար վճար սահմանել Միացյալ Նահանգներում մշտական ​​բնակության իրավունք շնորհող ամենամյա վիճակախաղի ծրագրում («Գրին քարտ») գրանցվելու համար։

Համապատասխան փոփոխություններն առաջարկվում են Պետքարտուղարության հյուպատոսական գործերի բյուրոյի հյուպատոսական վճարների ցանկում, դրա մասին  սեպտեմբերի 16-ին հաղորդվել է Դաշնային ռեգիստրի պաշտոնական կայքում։

Պետքարտուղարության տվյալներով՝ այդ միջոցը «հավասարաչափ կբաշխի վիճակախաղի գրանցման բեռը» բոլոր մասնակիցների, այլ ոչ թե միայն հաղթողների միջև։

1990 թվականից ի վեր Միացյալ Նահանգներում գործում է ծրագիր, որն ամեն տարի պատահականորեն բաշխում է 50 հազար մշտական ​​բնակության թույլտվություն օտարերկրացիներին (ևս 5000-ը տարեկան հատկացվում է Կենտրոնական Ամերիկայի երկրներին)։ Նախորդ բոլոր տարիներին վիճակախաղին մասնակցությունն անվճար էր։