Ֆրանսիայում դեղատների մոտ 90%-ը փակ է՝ ի նշան կառավարության կողմից առաջարկվող խնայողության միջոցառումների դեմ համազգային գործադուլի։ Այս մասին հայտնել է BFMTV հեռուստաալիքը՝ հղում անելով Դեղագործների ֆեդերացիայի տվյալներին։

«Երկրի տարածքում գործող 10 դեղատներից գրեթե 9-ը փակ են», - կազմակերպության խոսքերը մեջբերում է հեռուստաալիքը։

Դեղագործները, մասնավորապես, դեմ են ընդհանուր դեղամիջոցների առևտրային զեղչերի կրճատմանը, որն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 1-ից և ուղղված է առողջապահական ծախսերի կրճատմանը։ Դեղագործական ասոցիացիաների կարծիքով՝ այս միջոցը կարող է հանգեցնել դեղատների փակմանը և աշխատատեղերի կորստին։

Ֆրանսիայում սեպտեմբերի 18-ին տեղի է ունենում համազգային գործադուլ՝ ի նշան կառավարության կողմից առաջարկված խնայողության միջոցառումների դեմ բողոքի։ Իշխանությունները ակնկալում են, որ ամբողջ երկրում ցույցերին կմասնակցի մոտ 900 հազար մարդ։ Կարգը պահպանելու համար ՆԳՆ-ն կգործի դնի ավելի քան 80 հազար ոստիկան և ժանդարմ, ինչպես նաև զրահատեխնիկա և անօդաչու թռչող սարքեր։