Հանրահայտ ռուս դերասան Սերգեյ Բեզրուկովը պայթել է ականի վրա Հայրենական մեծ պատերազմի մասին ֆիլմի նկարահանումների ժամանակ: Բարեբախտաբար, դերասանը եւ նկարահանող խմբի անդամները չեն տուժել:

Ինչպես հայտնում է  «Փրոֆի նյուզ»-ը,  Բեզրուկովը հրաժարվել է կասկադյորների ծառայություններից եւ որոշել ինքնուրույն կատարել բոլոր հնարքները: Սակայն տեղի ունեցածն ստիպել է նրան վերանայել իր որոշումը: Այն դրվագը, որի համար նա վտանգել է իր կյանքը, դերասանին դուր չի եկել: Նա դժգոհ է մնացել նաեւ հագուստից. Գերմանացի զինվորի համազգեստը շատ բարակ է եղել, դերասանն ամբողջ ընթացքում սառել է: