2024 թվականը դարձել է երրորդ անընդմեջ տարին, որի ընթացքում սառցադաշտային բոլոր տարածաշրջաններում սառույցի զանգվածային հալոցք է գրանցվել, իսկ 2025 թվականին դրա ծավալը համարժեք է եղել ծովի մակարդակի 1,2 մմ-ով բարձրացմանը։ Այս մասին ասվում է Ջրային պաշարների վիճակի մասին Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) տարեկան զեկույցում։
Համաձայն Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) զեկույցի՝ 2024 թվականը երրորդ տարին է եղել, երբ սառցադաշտային բոլոր տարածաշրջաններում սառույցի լայնամասշտաբ կորուստ է արձանագրվել, որը կազմել է 450 գիգատոննա, ինչը համարժեք է ծովի մակարդակի 1,2 մմ-ով բարձրացմանը։
Համաձայն ՀՕԿ-ի տվյալների՝ սառույցի զանգվածի ռեկորդային կորուստ է գրանցվել Սկանդինավիայում, Շպիցբերգենի կղզեխմբում և Հյուսիսային Ասիայում։ Որոշ տարածաշրջաններում, ներառյալ Կանադական Արկտիկան և Գրենլանդիայի ծայրամասերը, կորուստներն ավելի չափավոր են եղել, մինչդեռ Հարավային Անդերում և Ռուսաստանի Արկտիկայում շարունակվում է հալման արագության աճը։




























