ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման թույլատրել է ամերիկյան նավթային եւ գազային հանքավայրերի 75%-ի մշակումը:
Կոնգրեսին ուղղված ամենամյա ուղերձում նախագահը հիշեցրել է, որ վերջին երեք տարիներին թույլատրվել է նավթային եւ գազային հանքավայրերի հորատումը միլիոն հեկտարով: «Այսօր երեկոյան ես իմ աշխատակազմին հրահանգ եմ տալու մեր պոտենցիալ պաշարների 75%-ը բացելու վերաբերյալ», - ասել է նա:
Նախագահի կարծիքով այդ միջոցառումները թույլ կտան նվազեցնել ԱՄՆ կախվածությունը օտարերկրյա էներգապաշարներից եւ կավելացնեն աշխատատեղերը:
Միաժամանակ, Օբաման նշել է, որ միայն նավթը բավարար չէ, երկրին միասնական համընդհանուր ռազմավարություն է անհրաժեշտ, որը թույլ կտա զարգացնել ԱՄՆ էներգիայի բոլորր աղբյուրները: «Այդ ռազմավարությունը կնպաստի շրջակա միջավայրի մաքրությանը, էներգապաշարների էժանացմանը եւ նոր աշխատատեղերի ստեղծմանը», - ընդգծել է նա:
Ամերիկյան պետության ղեկավարը հանրային հողերից գազ արդյունահանող ընկերությունից պահանջել է հայտնել, թե ինչ քիմիկատներ են օգտագործում դա անելիս: Նախագահի կարծիքով` տվյալ տեղեկությունը թույլ կտա գնահատելու էկոլոգիային հասցված վնասը եւ հնարավորություն կընձեռի ավելի արդյունավետ նրա դեմ պայքարելու: Բացի այդ, ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ անհրաժեշտ է օգտագործել նաեւ էներգիայի այլընտրանքային աղբյուրներր, ինչը թույլ կտա նվազեցնել գազից եւ նավթից կախվածությունը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:



























