Ռուսաստանում ԱՄՆ-ի նոր դեսպան Մայքլ Մաքֆոլը անհեթեթ է համարում ռուսական որոշ լրատվամիջոցների ենթադրությունները, որ իրեն Մոսկվա են ուղարկել «գունավոր հեղափոխության» նախապատրաստման համար:
«Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում նա «Ռուսաստանի համար վիրավորական» է անվանել այն պնդումը, որ ռուսական ընդդիմադիր շարժման առաջնորդներից մեկը` բլոգեր Ալեքսեյ Նավալնին, ֆինանսական օժանդակություն է ստանում ԱՄՆ-ից:
Մաքֆոլի խոսքով, նրա բոլոր ջանքերը այժմ ուղղված են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի կողմից տարվող Մոսկվայի հետ հարաբերություններում «վերբեռնման» քաղաքականության ընդլայնմանն ու խորացմանը: Մաքֆոլը համոզմունք է հայտնել, որ նախախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինի հաղթանակի դեպքում Վաշինգտոնը կաշխատի նրա հետ: Միաժամանակ դիվանագետը ընդունել է ռուսական ղեկավարության հետ «բարդ հարցերի» առկայությունը:




























