Երեւանում, այսօր` հունվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել «Լամբադա» կամրջի վրա:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հատուկ ջոկատը եւ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբն` պարամեդիկներով:

Դեռեւս չպարզված հանգամանքներում` «Նիսան իքս թրեյլ» մակնիշի 010 ԼՍ 01 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ կախվել եզրաքարից:

Մինչեւ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդ` 33-ամյա Թաթուլ Պողոսյանը, տեղի ուժերով տեղափոխվել է «Քանաքեռ-զեյթուն» բժշկական կենտրոն: