ԵԽԽՎ-ն ընտրել է Մարդու իրավունքների ԵԽ նոր հանձնակատար, դա Լատվիայի ներկայացուցիչ Նիլս Մուիժնեկսն է: Ձմեռային նստաշրջանին մասնակցող պատգամավորների մեծ մասը նրա օգտին է տվել իր քվեն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նոր հանձնակատարը հայտնի իրավապաշտպան է Լատվիայում, ծնվել է 194թ.: Իր երկրում նա եղել է սոցիալական ինտեգրման հարցերով նախարար, մարդու իրավունքների լատվիական կենտրոնի տնօրեն:
Մուիժնեկսը մասնակցել է Եվրոպայի Խորհրդի հակամարտությունների կարգավորման առաքելություններին, իսկ 2007թ. հունվարին զբաղվել է վրաց-աբխազական եւ վրաց-հարավօսական հակամարտություններով:
Նոր հանձնակատարը մարդու իրավունքների վերաբերյալ ճանաչված գրքերի հեղինակ է:
Մարդու իրավունքների նոր հանձնակատարը զբաղվում է մարդու իրավունքների տարածմամբ եւ Խորհրդի երկրներում դրանց պահպանմամբ:




























