Սյունիքի մարզում, հունվարի 24-ին, Գորիս-Երեւան ավտոճանապարհի 15-րդ կմ-ում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ արգելափակվել ձնակույտի մեջ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները ճանապարհի երթեւեկելի մաս են դուրս բերել Վ.Առուշանյանին պատկանող «Լեքսուս» մակնիշի 218412 W համարանիշի ավտոմեքենան:




























