Երեւան-Արմավիր ավտոճանապարհի 22-րդ կմ-ին, հունվարի 24-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «ՎԱԶ 2108» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել ճամփեզրի երկաթե արգելապատնեշներին եւ մոտ 10 մետր գլորվելով` հայտնվել Քասախ գետի հարեւանությամբ գտնվող ձորում:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատ բժշկական կենտրոն:

Կատարվում է քննություն: