Աֆղանստանի իշխանություններն արգելել են կանանց հեղինակած գրքերը համալսարաններում։

Թալիբանի կառավարությունն արգելել է համալսարաններին դասավանդել շարիաթի օրենքներին հակասող 18 առարկա (ներառյալ, օրինակ, մարդու իրավունքները), ինչպես նաև անդրադառնալ սեռական ոտնձգությունների թեմային, հաղորդել է BBC-ն։

«Շարիաթի բովանդակությանը հակասող» և մտահոգություններ առաջացնող 679 գրքերից մոտավորապես 140-ը գրել են կանայք։ Դրանց թվում է, օրինակ, «Անվտանգությունը քիմիական լաբորատորիայում» վերնագրով գիրքը։