Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին խոստացել է հեռանալ քաղաքականությունից նախագահական ընտրությունների առաջին փուլում պարտություն կրելու դեպքում, որը տեղի կունենա ապրիլի 22-ին:

Ֆրանսիական Գվիանու կատարած այցի ժամանակ լրագրողների հետ հարցազրույցում Սարկոզին հայտնել է, որ նա ամբողջությամբ կփոխի իր կյանքը, եթե պարտություն կրի ընտրություններում: «Ես 56 տարեկան եմ եւ քաղաքականությամբ եմ զբաղվում արդեն 35 տարի, ես ունեմ մասնագիտություն, ես ամբողջությամբ կփոխեմ իմ կյանքը, դուք իմ մասին այլեւս ոչինչ չեք լսի, եթե ես պարտություն կրեմ նախագահական ընտրություններում»,-վստահեցրել է նա:

Սարկոզին մտածում է նաեւ վերջ տալ քաղաքական կարիերային, անկախ ընտրությունների արդյունքներից, քանի որ «մի նախագահը չի կարող զբաղեցնել պաշտոնը երկու անգամից ավել»: Այդ մաին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը` վկայակոչելով ֆրանսիական լրատվամիջոցները: