Մոսկվայի հանրակացարաններից մեկում մարդկային գանգ են գտել: Այն հայտնաբերվել է դատարկ հանրակացարանում, որ պատկանում է առողջապահության նախարարությանը:

Ինչպես հաղորդել են իրավապահ մարմիններում, հայտնաբերվել են նաեւ կմախքի կտորներ:

Գտածոյի առնչությամբ ստուգումներ են իրականացվում: