Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի կառավարության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է երկու երկրների համագործակցության հեռանկարը: Հեռախոսազրույցը կայացել է հունվարի 24-ի երեկոյան:

«Երեքշաբթի օրը ուշ երեկոյան հեռախոսազրույց  է տեղի ունեցել Պուտինի եւ Թուրքիայի վարչապետ Էրդողանի միջեւ, քննարկվել են առեւտրատնտեսական համագործակցության արդիական հարցեր», - չորեքշաբթի օրը հայտարարել է վարչապետի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: