Առնվազն երկու մարդ զոհվել, ևս հինգը՝ վիրավորվել են կիրակի առավոտյան ԱՄՆ Ինդիանա նահանգի Ինդիանապոլիս քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։

Ըստ WTHR-ի, կրակոցների հետևանքով վիրավորվել են վեց տղամարդ և մեկ կին։ Երկուսը մահացել են, երեքը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։

Հրաձգությունը տեղի է ունեցել ավտոկայանատեղիում։ Ոստիկանությունը դեռևս չի հրապարակել միջադեպի մանրամասները։