Թուրքական Taraf թերթի լրագրող, ստամբուլահայ Մարգար Եսայանը Twitter-ի միջոցով պատասխանել է Թուրքիայի աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարար Ֆարուք Չելիքին, ով Դինքի համար փողոց դուրս եկածներին, ովքեր ասում էին. «Բոլորս հայ ենք», քննադատել էր՝ ասելով, թե կարիք չկա ինքությունը փոխել։
«Ֆարուք Չելիքը մտածում է, թե ովքեր ասում են, որ «Բոլորս հայ ենք», գնալու են անձնական տվյալների գրանցման վարչություն եւ փոխեն իրենց ինքնությունը։ Ինչ մեղք է նա։ Մեկը թող նրան բացատրի իրականությունը»,-նշել է Մարգար Եսայանը Tweet-ում։
Նշենք, որ թուրք նախարարը պնդել էր, թե Դինքի սպանությունը քննադատելու համար կարիք չկա փոխել ինքնությունը։ «Բավարար է խիղճ ունենալ»,-ասել էր նա։




























