Աշխարհի ամենաերկար գետային համակարգը Նեղոս-Սպիտակ Նեղոս-Կագերա-Նյաբարոնգո-Մվոգո-Ռուկարարա է։ Այն հոսում է 11 աֆրիկյան երկրներով և ունի 6650 կիլոմետր երկարություն։ Վերջնական արդյունքում գետային համակարգը թափվում է Միջերկրական ծով։

Naked Science-ի տվյալներով՝ երկրորդ տեղը զբաղեցնում է Հարավային Ամերիկայում հոսող գետային համակարգը։ Դա Ամազոն-Ուկայալի-Տամբո-Էնե-Մանտարո գետային համակարգն է։ Այն ձգվում է 6400 կիլոմետր՝ յոթ երկրների տարածքով։

Երրորդ տեղը զբաղեցնում է Չինաստանում գտնվող Յանցզի-Ծինշա-Տոնգտյան-Դանցյու գետային համակարգը, որը թափվում է Արևելաչինական ծով։ Դրա երկարությունը 6300 կիլոմետր է։

Ենիսեյ-Անգարա-Սելենգա-Իդեր գետային համակարգը գրեթե ամբողջությամբ գտնվում է Ռուսաստանի տարածքում, իսկ մի փոքր մասը՝ Մոնղոլիայում։ Այն ձգվում է 5539 կիլոմետր և թափվում է Կարա ծով։