Կենտրոնական Բրազիլիայում տեսախցիկները 2020 թվականի ապրիլին, ապա 2024 թվականի օգոստոսին՝ անտառապատ կղզում հովազ նշագրել են կղզում, գրում է iflscience.com կայքը։ Սակայն այդ կղզի հասնելու համար կենդանին պետք է կտրեր-անցներ արհեստական լիճը։
Հետազոտողները հայտնաբերել են երկու հնարավոր երթուղի, որոնցով հովազը կարող էր լողալ Սերրա դա Մեսա ջրամբարով։ Առաջինը գրեթե 2,5 կիլոմետր ուղիղ լողն է, իսկ երկրորդը՝ երկու կարճ լող՝ 1.06 կիլոմետր և 1.27 կիլոմետր (այդ դեպքում կենդանին կարող էր կանգ առնել կղզու կենտրոնում), հաղորդում է Focus-ը։ Ամեն դեպքում, հետազոտողները եզրակացնում են, որ հովազը լողացել է առնվազն 1,27 կիլոմետր։ Դա գրեթե վեց անգամ ավելի երկար է, քան լողալով անցած այդ կենդանատեսակի՝ նախորդ ամենաերկար հեռավորությունը։
Ինչպես նշում է պարբերականը, այլ խոշոր կատուներ, օրինակ՝ առյուծները, ևս ընդունակ են մեծ գետերը կտըչել անցնել տպավորիչ լողով։ Երբ շրջակա միջավայրի ճնշումը բավականաչափ ուժեղ է, այդ գիշատիչները կարող են կողմնորոշվել ջրային մեծ տարածքներում, պարզաբանում են գիտնականները։
Ի դեպ, հովազները Հարավային Ամերիկայի ամենամեծ գիշատիչ կատուներն են, բայց նրանք կորցրել են իրենց սկզբնական արեալի մոտ 50%-ը՝ ԱՄՆ հարավ-արևմտյան մասից մինչև Արգենտինա։ Գոյատևելու համար հովզաներին մեծ տարածքներ են անհրաժեշտ՝ գենետիկական բազմազանությունը պահպանելու և ինբրիդինգը (օրգանիզմների մեկ պոպուլյացիայի սահմաններում ազգակցական ձևերի տրամախաչումը) կանխելու համար։




























