Երեւանի ավագանու «Հանրապետություն» խմբակցությունն առաջարկում է Երևան քաղաքի Աջափնյակ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների Լենինգրադյան փողոցը (սկսվում է Հրազդանի մեծ կամրջից, հասնում Սեբաստիայի և Գ. Հասրաթյան փողոցների խաչմերուկ) անվանափոխել բարերար Քըրք Քըրքորյանի անվամբ՝ «Քըրք Քըրքորյան» փողոց:

Խմբակցությունն առաջարկը ներկայացրել է «Ակտիվ քաղաքացի» հարթակում։

«Երևան քաղաքի Աջափնյակ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում գտնվող Լենինգրադյան փողոցը մինչև օրս կրում է խորհրդային անցյալը խորհրդանշող անվանում։ Նկատի ունենալով, որ անգամ Ռուսաստանի Դաշնությունում արդեն տարիներ շարունակ Լենինգրադ անվանումը որպես վարչատարածքային միավոր գոյություն չունի (քաղաքն արդեն վերանվանվել է Սանկտ Պետերբուրգ):