Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինին հայտնել է, որ Պաղեստինի աջակցության գործադուլը վերածվել է անկարգությունների։

«Ցնցող կադրեր։ Սա գործադուլ չէ, սա բռնություն է. բախումներ և հարձակումներ իրավապահ մարմինների աշխատակիցների վրա, կայարանների գրավում և պաշարում, երկաթգծերի վրա նետված քարեր, հազարավոր աշխատողներ հայտնվել են ծուղակում և զայրացած են։ Նրանք ձախակողմյան «խաղաղասերներ» են»,- գրել է նա սոցիալական ցանցերում։