Հունվարի 24-ին, ժամը 18:05-ին քաղաքացին ահազանգել է ոստիկանություն, որ Օհանավան գյուղի «Դեմեր» կոչվող տարածքում գտնվող քարի հանքի վագոն-տնակում կախվելու միջոցով ինքնասպան է եղել նշված 57-ամյա Արմենակ Կարախանյանը։
NEWS.am-ի աղբյուրի փոխանցմամբ, մեկնած խումբը պարզվել է, որ ժամը 12-ի սահմաններում, Արմենակ Կարախանյանը ինքնասպան է եղել վագոն-տնակի պատուհանի փեղկի բռնակից, պոլիէթիլենային պարանով կախվելու միջոցով։
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեռեւս կատարվածի դրդապատճառներն անհայտ են, հանգամանքները պարզվում են:
Ոստիկանությունը քննություն է սկսել:




























