Էլոն Մասկի հայրը՝ Էրոլ Մասկը, երեք անգամ հետաքննվել է երեխաների նկատմամբ սեռական բռնության համար, հաղորդում է The New York Times (NYT)-ը։
Թերթը, հղում անելով ոստիկանության և դատարանի գրառումներին, ինչպես նաև Մասկ ավագի հարազատների հայտարարություններին, հաղորդում է, որ ավագ Մասկի դեմ անցկացվել է երեք առանձին հետաքննություն։ Դրանցից երկուսը կարճվել են, իսկ երրորդի արդյունքը անհայտ է։
Ըստ թերթի՝ Մասկ ավագի ընտանիքի անդամները նրան մեղադրել են իր հինգ կենսաբանական երեխաների և որդեգրված դստեր նկատմամբ սեռական բռնության մեջ։ Թերթը պնդում է, որ առաջին միջադեպը տեղի է ունեցել 1993 թվականին, իսկ վերջինը՝ 2023 թվականին։ Այս մեղադրանքները պատճառներից մեկն էին, որ Էլոն Մասկը խզել է կապը հոր հետ, նշում է թերթը։
Ըստ NYT-ի՝ ընտանիքը բազմիցս դիմել է Էլոն Մասկին՝ իրավիճակին միջամտելու համար, և նա «երբեմն միջոցներ է ձեռնարկել»։



























