Երեքշաբթի Ադրբեջանի պետական նավթային SOCAR ընկերությունը, պայմանավորվել է Italiana Petroli ընկերության գնման վերաբերյալ՝ վերահսկողություն ձեռք բերելով Իտալիայի խոշորագույն բենզալցակայաններից մեկի նկատմամբ, Reuters-ին հայտնել է ստորագրման արարողության ականատեսը։
Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Բաքվում անցկացված միջազգային ներդրումային ֆորումի ժամանակ և հաստատել է այն, ինչ անցյալ շաբաթ Reuters-ին հայտնել են աղբյուրները՝ առանց գործարքի ֆինանսական մանրամասները ներկայացնելու։
Ավելի վաղ, գործին մոտ կանգնած աղբյուրները Reuters-ին հայտնել էին, որ վաճառողը՝ իտալացի Բրաչետտի Պերետտի ընտանիքը, ցանկանում էր ձեռք բերել ընկերությունը մոտավորապես 2,5 միլիարդ եվրոյով՝ IPO-ի (առաջնային հանրային առաջարկ) միջոցով։ Գործարքը Ադրբեջանին կօգնի դիվերսիֆիկացնել իր ներկայությունը Եվրոպայում, տարածաշրջան, որտեղ այն արդեն հանդես է գալիս որպես բնական գազի մատակարար։
«Այս ձեռքբերումը նշանակալի նվաճում է SOCAR-ի ներկայությունը եվրոպական էներգետիկ շուկայում ընդլայնելու գործում և արտացոլում է նրա հանձնառությունը՝ ամրապնդելու Ադրբեջանի և Իտալիայի միջև երկկողմ տնտեսական և էներգետիկ հարաբերությունները»,- հայտարարության մեջ նշել է SOCAR-ի նախագահ Ռովշան Նաջաֆը։
Ինչպես նշում են լրատվամիջոցները, իտալական ընկերությունը կփոխի իր սեփականատիրոջը հանգուցյալ ձեռնարկատեր Ֆերդինանդո Պերետտիի նախաձեռնությամբ հիմնադրվելուց ավելի քան 90 տարի անց։




























