«Ընդդիմությունը փորձում է միանալ իշխանություններին»,-նոյեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը այսպիսի գնահատական տվեց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը։ Իբրեւ դրա վկայություն, նա բերեց Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը, որտեղ ԺԿ- ի առաջնորդի մեկնաբանմամբ, առաջին նախագահը հայտնում է, թե իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը համընկնում է իրենց տեսակետին։ Մերձեցման մյուս փաստարկը, ըստ նրա, այն է, որ այսօր Հայաստանի վարչական դատարանը բավարարել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի 5 տարվա մշտական բնակության տեղեկանք տրամադրելու հայցը:

Տիգրանի Կաարպետյանի կարծիքով Լեւոն Տեր-Պետրոսյանը այսպես փորձում է 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում տեղ ապահովել ՀՀՇ-ի համար։