Դալասում գտնվող ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) շենքում կրակոցներ են տեղի ունեցել։ CNN-ի տվյալներով՝ առնվազն երեք մարդ վիրավորվել է։

ICE-ի ժամանակավոր հանձնակատար Թոդ Լայոնսը հայտնել է, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ կրակը բացել է դիպուկահարը։ Որոշ լրատվամիջոցներ հաղորդում են, որ տուժածները գտնվում են ծանր վիճակում։

Հայրենիքի անվտանգության նախարար Քրիստի Նոեմը X սոցիալական մեդիա հարթակում հայտարարել է, որ կրակողը ինքնասպան է եղել։ Նրա մարմինը հայտնաբերվել է մոտակա շենքի տանիքին։ Նա նաև նշել է, որ վիրավորների և մահացածների թիվը կարող է զգալի լինել։

Նախարարը հավելել է, որ չնայած հարձակման դրդապատճառը դեռևս անհայտ է, ներգաղթի իրավապահ մարմինները բախվում են «աննախադեպ բռնության մակարդակի» և որ դա «պետք է դադարեցվի»։