Ատոմային համաշխարհային շաբաթի շրջանակներում Մոսկվայում բացվել է յուրահատուկ ցուցահանդեսային գոտի, որտեղ ներկայացված է ատոմային տեխնոլոգիաների մի ամբողջ աշխարհ։ Այստեղ կարելի է տեսնել ամեն ինչ՝ խոշոր և փոքր ատոմակայաններից մինչև նորարարական լողացող էներգաբլոկներ։ Առանձնահատուկ տեղ է զբաղեցնում միջուկային բժշկությունը, որն ամեն օր կյանքեր է փրկում։ Այցելուներին ցուցադրվում են նաև ապագայի տեխնոլոգիաներ՝ «խելացի» քաղաքներ, նոր նյութեր, արդյունաբերական ռոբոտներ, թվային լուծումներ և շատ ավելին։
Ցուցահանդեսի տարածքը պարզապես ցուցադրություն չէ, այլ իրական ճանապարհորդություն ժամանակի միջով և դեպի ապագա։ Հիմնական ուշադրությունը կենտրոնացած է «Ռոսատոմ»-ի շնորհանդեսի վրա. այն բացահայտում է, թե ինչպես են միջուկային տեխնոլոգիաները փոխում աշխարհում միլիոնավոր մարդկանց կյանքը, ստեղծում շրջակա միջավայրի կայունություն, բացում նոր հորիզոններ և թույլ տալիս բոլորին դառնալ մեծ հայտնագործությունների մասնակիցը։
Ցուցահանդեսի երկրորդ մասը նվիրված է միջազգային համագործակցությանը։ «Ռոսատոմի» ռուս և օտարերկրյա գործընկերները ցույց են տալիս, թե ինչպես են համատեղ ջանքերով ստեղծում էներգետիկ օբյեկտներ, որոնք ապահովում են տարբեր երկրների կայուն զարգացումն ու էներգետիկ անկախությունը։ Մասնակիցների թվում են ԱՊՀ երկրները, Բելառուսի էներգետիկայի նախարարությունը, Լատինական Ամերիկայի, Եվրոպայի, Աֆրիկայի, Հարավային և Արևելյան Ասիայի, ինչպես նաև Հարավարևելյան Ասիայի երկրները։ Այստեղ ներկայացված են նաև աշխարհի առաջատար կազմակերպությունները՝ CNNC (Չինաստան), AEOI (Իրան), Մերձավոր Արևելքի ներկայացուցիչներ և միջազգային միավորումներ։
Հատուկ մթնոլորտ են ստեղծում մասնակից երկրների ազգային խոհանոցները՝ հյուրերին թույլ տալով ոչ միայն ծանոթանալ տեխնոլոգիաներին, այլև շփվել ատոմային տերությունների մշակույթի հետ։




































