Ռուսաստանը կարող է այնպիսի զենք կիրառել, որի դեպքում ռմբապաստարանը չի օգնի և այդ մասին պետք է հիշել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ ի պատասխան Վոլոդիմիր Զելենսկու սպառնալիքներին։

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, ի պատասխան Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հայտարարության, սոցիալական ցանցերում գրել է. «Կիևցի «թմրամոլը» հայտարարել է, թե Կրեմլում պետք է իմանան, թե որտեղ է գտնվում ռմբապաստարանը, որպեսզի թաքնվեն, երբ նա կիրառի ամերիկյան հեռահար զենքը։ Այլանդակը պետք է իմանա նաև մեկ այլ բան. Ռուսաստանը կարող է այնպիսի զենք կիրառել, որ ռմբապաստարանը չի օգնի։ Եվ ամերիկացիները պետք է հիշեն դա»։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Թրամփը համաձայնություն է տվել Ռուսաստանի դեմ պատասխան հարվածներ կիրառելուն․ Զելենսկի