Հնդկաստանի Կանպուր քաղաքում փեսայի հարազատները հարսին պահել են սենյակում՝ թունավոր օձի հետ միասին՝ լրացուցիչ օժիտ պահանջելով, գրում է India Today-ը։
Հարսանիքից հետո փեսայի ընտանիքը 25-ամյա աղջկա հարազատներից լրացուցիչ օժիտ է պահանջել։ Երբ աղջկա ծնողները հրաժարվել են, նրանք հարսին փակել են սենյակում և վտանգավոր օձ բաց թողել սենյակ։ Օձը կծել է աղջկան, և նրա վիճակը գնալով վատացել է, բայց փեսայի հարազատները հրաժարվել են բժշկական օգնություն ցուցաբերել։
Աղջկան հիվանդանոց է հասցրել միայն նրա քույրը։ Ոստիկանությունը գործ է հարուցել յոթ մարդու դեմ, նրանց թվում՝ աղջկա սկեսուրի և տեգրի դեմ։ Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 18-ին Կոլոնելգանջ շրջանում, որտեղ օժիտի վերաբերյալ վեճերը, չնայած պաշտոնական արգելքին, շարունակում են մնալ տարածված խնդիր։
Հնդկաստանում նախկինում ավելի դաժան դեպքեր են գրանցվել. փեսայի մահից հետո սկեսուրը այրել է հարսին և փորձել թաքցնել հանցագործությունը՝ նրա աճյունը երկաթուղու գծերի վրա նետելով։



























