Թերթը գրում է, կառավարության այսօրվա նիստի օրակարգում է «ՀՀ տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ Գալուստ Սահակյանի առաջադրած նախագծի մասին կառավարության եզրակացության հարցը:

«Սա այն օրենքն է, որի պահանջից ելնելով` ամեն տարի գարնանը եւ աշնանը Հայաստանում ժամերը ետ եւ առաջ ենք տալիս: Գալուստ Սահակյանն առաջարկում է օրենքը ընդհանրապես չեղյալ համարել, սակայն կառավարությունը պնդում է, որ պետք է օրենքիս հանել միայն ժամերը ետ ու առաջ տալու դրույթը: Այս փոփոխության ընդունումից հետո, ամեն դեպքում ժամացույցի սլաքները գարնանը առաջ, աշնանը ետ չենք տանի այլեւս»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը: