Ֆրանսիայում ձերբակալվել է կրծքի իմպլանտներ արտադրող ընկերության Poly Implant Prothese (PIP)-ի հիմնադիր տնօրենը` Ժան-Կլոդ Մասը:

«Ժան-Կլոդ Մասը ձերբակալվել է իր ծանոթի տանը Սիֆուր-Լե-Պլյաժ քաղաքում»,-հաղորդում է AFP-ին: Նրա ձերբակալման այլ պատճառներ չեն հաղորդվում:

Հիշեցնենք, որ Poly Implant Prothese ընկերությունը Ֆրանսիայում սկանդալային անուն է վաստակել անորակ իմպլանտների պատճառով: 2010-ին Առողջապահության նախարարությունը հետաքննություն էր սկսել ընկերության դեմ: Պարզվել է, որ իմպլանտանտները չեն համապատասխանում չափորոշիչներին, դրանց պաշտպանական շերտը կարող էր պատռվել, իսկ սիլիկոնը լցվել անմիջապես օրգանիզմ: Բացի այդ, սիլիկոնը նախատեսված չի եղել բժշկական նպատակների համար: Ֆրանսիացի վիրաբույժները 30 հազար վիրահատություն են արել Poly Implant Prothese-ի արտադրանքով, եւ մոտ 1400 կանայք բողոք են ներկայացրել: