Ծանոթությունների հավելվածների ոլորտը ճգնաժամի մեջ է. ծախսերն աճում են, բաժանորդների թիվը նվազում։ Միևնույն ժամանակ, իրական ժամադրությունների ձևաչափերը կրկին ժողովրդականություն են վայելում. արագ ժամադրություններ, հետաքրքրությունների շրջանակի ակումբներ և համատեղ ժամանցի միջոցառումներ։ Մինչդեռ Y սերունդը (սոցիոլոգիայում և ժողովրդագրության մեջ 1981-1998 թվականների միջև ընկած ժամանակահատվածում ծնվածները-խմբ.) ու ավագ սերունդները սովոր են նման հանդիպումների, Z սերնդի մարդիկ (1990-ականների կեսերից մինչև 2010-ականների սկիզբը ծնվածները, որոնց անվանում են նաև Generation Z, Homelanders, Homeland Generation կամ New Silent Generation -խմբ.), ովքեր մեծացել են թվային միջավայրում, անձամբ հանդիպելը հաճախ մարտահրավեր է դառնում։ Դրա մասին գրում է The Conversation պորտալը։
Z սերնդի մարդկանց մեծ մասն ավելի ու ավելի է խոստովանում, որ անհանգստանում է անձնական շփման ժամանակ։ Գիտնականների անցկացրած հարցումները ցույց են տվել, որ հավելվածների և սոցիալական ցանցերի միջոցով երիտասարդ ամերիկացիների միայն 23%-ն է զուգընկեր գտել, մնացածն ավելի ու ավելի են ընտրում իրական ժամադրությունները։
Փորձագետները նշում են, որ Z սերնդի մարդկանց շրջանում անձնական ժամադրություններին առնչվող դժվարությունները հիմնականում պայմանավորված են հաղորդակցման պրակտիկայի բացակայությամբ. համավարակը և սմարթֆոնների մշտական առկայությունը սահմանափակել են միջանձնային հմտությունների զարգացումը։ Վախերը լրացնում են պատկերը՝ սկսած «ghosting»-ից (ցանկացած հարաբերությունների կտրուկ դադարեցում՝ առանց նախազգուշացման կամ հնարավոր պատճառների բացատրության -խմբ) և անհավատարմությունից մինչև հուզականորեն անկեղծանալելու դժկամություն։
Հոգեբանները երիտասարդներին խորհուրդ են տալիս նման հանդիպումները դիտարկել ոչ թե իբրև սպառնալիք, այլ իբրև վստահություն հաստատելու և ինքնավստահությունն ամրապնդելու հնարավորություն։
«Դուք միայնակ չեք ձեր անհանգստության մեջ, և սոցիալական հմտությունները կարող են զարգացնել ճիշտ այնպես, ինչպես մկանները մարզասրահում»,- ընդգծել են փորձագետները։





























