Սթենֆորդի համալսարանի գիտնականները առաջին անգամ ապացուցել են, որ հնարավոր է վերծանել ներքին խոսքը՝ այն մտքերը, որոնք մենք «ասում ենք մեր մեջ»։ Գիտական աշխատանքը հրապարակվել է Cell հանդեսում։
Տեխնոլոգիան հիմնված է ուղեղ-համակարգիչ ինտերֆեյսի վրա, որը որսում է նյարդային ակտիվությունը և այն վերածում տեքստի։ Հետազոտությանը մասնակցել են չորս մարդ, ովքեր ունեցել են կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզի կամ ուղեղի ցողունի կաթվածի պատճառով առաջացած ծանր կաթված։ Նրանց միկրոէլեկտրոդային զանգվածներ են տեղադրվել խոսքը կառավորղ կեղևի հատվածում։ Համակարգը վերլուծել է նյարդային ակտիվությունը, երբ մասնակիցները կամ փորձել են արտասանել բառեր, կամ պարզապես մտքում «արտասանել» են դրանք։
Պարզվել է, որ ներքին խոսքը ակտիվացնում է ուղեղի նույն հատվածները, բարձրաձայն ասված խոսքը, թեև ավելի թույլ ազդանշաններով։ Արհեստական բանականության միջոցով գիտնականները կարողացել են 74% ճշգրտությամբ վերծանել երևակայական բառերը և ամբողջական նախադասությունները։
Համակարգը միաժամանակ ճանաչել է ինքնաբուխ մտքերը. օրինակ՝ էկրանին մտքում շրջանակներ հաշվելիս ալգորիթմը վերծանել է թվերի հաջորդականություն։
«Եթե պետք է մտածել միայն բառերի մասին, այլ ոչ թե փորձել դրանք արտասանել, խոսքի խանգարումներ ունեցող մարդկանց համար դա ավելի արագ և հարմար կլինի»,- նշել է հետազոտրության հեղինակներից մեկը՝ Բենջամին Մեշեդե-Կրասան։
Գաղտնիությունը պաշտպանելու համար մշակողները «գաղտնաբառ» են ներդրել, որը համակարգը ակտիվացնում է միայն որոշակի մտավոր արտահայտությամբ։ Փորձը ցույց է տվել, որ մտավոր գաղտնաբառը ճանաչվել է ավելի քան 98% ճշգրտությամբ։
Թեև տեխնոլոգիան դեռևս հեռու է գործնական կիրառումից, գիտնականները կարծում են, որ ապագայում այն խոսքի ծանր խանգարումներ ունեցող մարդկանց հնարավորություն կտա շփվել գրեթե նույնքան սահուն, որքան խոսակցություն վարելու ժամանակ։





























